Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ժողովին մասնակցել է նաև Վիկ Դարչինյանը

Ժողովին մասնակցել է նաև Վիկ Դարչինյանը
06.07.2018 | 03:45

Հուլիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 11-րդ համաժողովը: Օրակարգային մի շարք հարցերի թվում է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը: Քանի որ ընթացքում այլ թեկնածու չի հայտնվել, ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի առաջարկությամբ որոշվել է նախագահի ընտրությունը հետաձգել մեկ ամսով, որպեսզի չկարծեն, թե ֆեդերացիան փորձում է հապճեպ ընտրություն անել և մեկ այլ թեկնածուի հնարավորություն չտալ առաջադրվելու։

«Մենք չենք շտապում, և այս մեկ ամիսը ոչ մի բան չի փոխի։ Ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես ֆեդերացիայի նախագահ մինչև հաջորդ ընտրություններ՝ դրանով իսկ ստեղծելով հավասար պայմաններ մյուս ենթադրյալ թեկնածուների համար»,- ասել է Արթուր Գևորգյանը:
Ժողովին մասնակցել են պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն ու ամերիկահայ անվանի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը:

Մարդին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ